Անգլիայի հավաքականի հետ խաղից առաջ Շվեդիայի ընտրանու կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը հայտարարել է, որ անգլիացիների նկատմամբ իր թիմի հաղթանակը հրաշք չի լինի:
«Առաջիկա խաղը կարևոր նշանակություն ունի 2 թիմերի համար. բոլորին միավորներ են հարկավոր: Եթե մեզ հատուկ խաղ ցուցադրենք, կհաղթենք անգլիացիներին: Ուկրաինայի դեմ խաղն, օրինակ, այնքան էլ չստացվեց: Ինձ էլ այդ հանդիպման ընթացքում չհաջողվեց ցուցադրել լավագույն խաղային որակներս:
Շատերն ասում են, թե Անգլիան ֆավորիտ է: Ինձ դա չի անհանգստացնում: Մեզ միայն մի հանգամանք է անհանգստացնում` որպեսզի թիմը կարողանա լավ խաղ ցուցադրել»,- հայտնել է Լարսոնը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:












































