Tuesday, 16 06 2026
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ

Մեկ` գազը, մեկ` լույսը, ջուրն էլ ընդհանրապես չկա…

Սյունիքի մարզկենտրոնի բնակիչների համար փետրվարի 6-ի կիրակին «սատանայական» էր: Թերևս ուժեղ քամու պատճառով հաճախակի հոսանքազրկվում էր քաղաքի մի մասը: Հետո, երբ լույսն էր լինում, գազն էր անջատվում անհասկանալի պատճառներով: Դրան գումարած՝ չնայած «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պատասխանատուների հավաստիացումներին, այդպես էլ չհաջողվեց Գեղիի ջրատարից սնվող թաղամասերին ջուր մատակարարել:

Հիշեցնենք, որ մեկ ամիս է՝ անկանոն է դարձել Կապանի ջրամատակարարումը, ինչը պատճառաբանվում է տեղումների պակասով: «Հայէլցանցերի» «Տաթև» մասնաճյուղում էլ պարզաբանեցին, որ սպառողները սկսել են գազի փոխարեն ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործել: Արդյունքում՝ քաղաքի որոշ ենթակայաններում բարձրանում է լարումն ու հանգեցնում վթարի:

Ի դեպ, շաբաթներ առաջ «ՀայՌուսգազարդի» Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գազի օգտագործման ծավալները պակասել են, բայց դա պայմանավորեց տաք եղանակներով: «Ոչ մի սպառող գնի պատճառով չի հրաժարվել գազից»,- ասել էր Ա. Խաչատրյանը: Կարծես ամեն մեկը յուրովի արդարացում է գտնում: Իսկ սպառողն ինչո՞վ է մեղավոր, արդյո՞ք հնարավոր չէ նորոգել ենթակայանները, փոխել մալուխները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում