Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հուսով է, որ հաջորդ շաբաթ Մեքսիկայում կայանալիք G20–ի գագաթնաժողովն արևմտյան երկրներին թույլ կտա սիրիական խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ փոխզիջման գնալ: Ինչպես հայտնում է Interfax-ը, Օլանդը նման հայտարարություն է արել Հռոմում մամլո ասուլիսի ժամանակ:
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը կոչ էր արել ՄԱԿ ԱԽ-ին միջոցառումներ ձեռնարկել՝ դադարեցնելու բռնությունները Սիրիայում, ընդհուպ մինչև այդ նպատակով ռազմական ուժի կիրառումը:
Նախարարը, մասնավորապես խոսել էր սիրական օդային տարածքը «թռիչքների համար փակ գոտի» հայտարարելու մասին: Նա նաև ընդգծել էր, որ երկրում ընթանում է քաղաքացիական պատերազմ, ու անհրաժեշտ է թույլ չտալ լարվածության հետագա սրացում:
Ֆրանսիան պահանջել էր նաև ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումը սիրիական ռեժիմին:










































