BSkyB և BT ընկերություններն Անգլիայի Պրեմիեր Լիգայից գնել են 2013-2016 թվականների երկրի առաջնության շրջանակներում կայանալիք հանդիպումների հեռարձակման իրավունքները: Գործարքի արժեքը կազմում է 3.018 մլրդ ֆունտ:
BSkyB-ն մեկ մրցաշրջանի ընթացքում ցուցադրելու է 116 խաղ և վճարելու է տարեկան 760 մլն ֆունտ: BT-ն ստացել է մնացած 38 հանդիպումների հեռարձակման իրավունքը` տարեկան 246 մլն-ի դիմաց: Հարկ է նշել, որ պայմանագրի ընդհանուր արժեքը 70 %-ով գերազանցում է գործող համաձայնագրի արժեքը:
BT-ի ներկայացուցիչները հայտնել են, որ հատուկ ֆուտբոլային հեռուստաալիք են բացելու` Անգլիայի առաջնության խաղերը հեռարձակելու նպատակով:










































