ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը:
6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի հակառակորդն աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենն էր: Արոնյանը, ով նորվեգացու դեմ պայքարում էր սև խաղաքարերով, իր պարտիան 61-րդ քայլում ավարտեց ոչ-ոքի: Ոչ-ոքի է ավարտվել նաև Գրիշչուկ – Ռաջաբով պարտիան, իսկ Հիկարու Նակամուրան սև ֆիգուրներով առավելության է հասել Ալեքսանդր Մորոզևիչի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մորոզևիչը` 4 միավորով, իսկ Արոնյանը 2.5 միավորով ևս երկու շախմատիստների հետ կիսում է 6-8-րդ տեղերը:
Կրանմիկ – Տոմաշևսկի և Կարուանա – Մքշեյն պարտիաները դեռևս չեն ավարտվել:










































