Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական ամռանը թիմը լքելու մտադրություն ունի: Այդ մասին է հայտնել բրազիլացի ֆուտբոլիստի նախկին թիմի` «Սան Պաուլու»-ի նախագահ Ժոաո Պաուլո դե Ժեզուս Լոպեսը:
30-ամյա ֆուտբոլիստը «Միլան»-ից «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: «Արքայական ակումբ»-ի կազմում 3 մրցաշրջան անցկացնելուց հետո ֆուտբոլիստն այդպես էլ տեղ չգտավ թիմի հիմնական կազմում:










































