Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Այլընտրանքը անհրաժեշտ է քաղաքական կյանքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

– Շահան, Հայաստանը մյուս տարի նախագահական ընտրությունների է պատրաստվում: Մինչ այդ, սակայն, ԱՄՆ պետքարտուղար Հիլըրիի Քլինթընի այցի ժամանակ հնչեցրած մտքերն ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանը Արևմուտքի կողմից ընտրված թեկնածու է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Արևմուտքը ընտրեց Սերժ Սարգսյանին:

– Իրոք, ներհայաստանյան իրադարձությունները այնպիսի ընթացք են ստացել, որ երկիրը լիարժեք մտել է նախընտրական փուլ… Թույլ տվեք միանշանակ չընկալել նախագահի արևմտամետ կեցվածք որդեգրած լինելու փաստը: Դիվանագետների հայտարարություններն ու քայլերը հաճախ իրար չեն համապատասխանում… ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հայտարարությունների դրական տոնը ՀՀ-ի մասին, ընտրություններին կամ նախագահին կարելի է մեկնաբանել տարածաշրջանում ամերիկյան դերակատարության բարձրացմամբ: Չմոռանանք, որ նախագահ Սարգսյանը չմեկնեց Չիկագո և նաև ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը շատ բացասական էր ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ… ԱՄՆ հայտարարությունները էական հակասություններ են պարփակում, և չի կարելի միանշանակ հենվել դրանց վրա գնահատական ձևակերպելու համար:

– Շահան, իսկ արդյոք տեսնո՞ւմ եք գործող նախագահին այլընտրանք, այլ թեկնածու, որը կարող է լուրջ խաղացող լինել և խաղի գծագրված կանոնները փոխել:

– Այլընտրանքը միշտ անհրաժեշտություն է քաղաքական կյանքում. ե՛ւ իբրև մտածողություն, ե՛ւ իբրև խորհրդարանական ուժ, և՛ իբրև գործող իշխանությունների փոխարինման հավանականություն… Սա ժողովրդավար երկրների օրինաչափ երևույթ է, այլապես միակուսակցական գերակայությունը, միանձնյա ղեկավարումը որևէ կերպ չեն նպաստի պետական մարմինների և հաստատությունների կայացմանը… Խաղի կանոնները բազմակողմանիորեն պետք է ձևավորվեն, և ոչ թե մեկը թելադրի, մյուսները գործադրեն… Իսկ ՀՀ-ի նման կարևոր առաջնային օրակարգ ունեցող երկրներում, որտեղ կա շրջափակում, արտագաղթի և աղքատության հաղթահարման անհետաձգելի պրոբլեմներ, առավել ևս անհրաժեշտ է բոլոր ուժերի ներգրավվածությունը…

– Արտագաղթի խնդիրն, ըստ Ձեզ, ինչպե՞ս է հնարավոր լուծել ուժերի համախմբման արդյունքում: Ամեն օր Հայաստանից 477 հոգի է հեռանում, ի՞նչ կարելի է անել հասարակությանը երկրում պահելու համար:

– Այո՛, ժողովրդագրական պատկերն ամենաառաջնային խնդիրն է ՀՀ-ի… Հիմնական մի քանի հանգամանք կա արտագաղթ երևույթի դեմ պայքարելու համար. իհարկե սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը, աղքատության հաղթահարման դեմ ազդեցիկ մեթոդների որդեգրումը և կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը այս ուղղությամբ… Բայց սա միակ հարթությունը չէ. հայրենիքում ապրող թե հայրենադարձվող հայը պիտի զգա, որ ինքն ապրում է արդար հասարակարգում: Շատ ամփոփ բանաձևմամբ սրանք են կարևորագույն միջոցները արտագաղթի դեմ պայքարելու համար…

– Շահան, ինչո՞ւ չի լուծվում խնդիրը, ցանկության, քաղաքական կամքի բացակայությա՞ն հետևանք է:

– Ճիշտ եք մատնանշում. բոլորը գիտակցում են, բոլորը ահազանգում են, բոլորը դեղատոմսերից են խոսում, բայց երևույթը շարունակվում է… Կարծում եմ՝ խնդիրը համահայկական տարողունակություն ունի, և այստեղ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ սփյուռքը պիտի աշխատի… Կարծում եմ, որ կառավարությունը թիվ մեկ խնդիր պետք է հայտարարի ժողովրդագրական պատկերը, որի բարելավման համար առանց հապաղելու ստեղծի պայմաններ. էստեղ արդեն խոսում ենք համալիր ծրագրերի մասին` բնակարանային, աշխատատեղեր, աշխատավարձ, ներդրումային ապահովագրված դաշտ… Էստեղ ես տեսնում եմ նաև սփյուռքի պատասխանատվությունը… Պահանջելու այս համալիր ծրագրերը և մանավանդ մասնակցելու աշխատանքին… Ահազանգումն ու երևույթների մատնանշումը բավարար չեն հարցի լուծման համար…

– Մեկ տարի հետո, եթե նորից վերընտրվի Սերժ Սարգսյանը, կստացվի, որ Հայաստանի զարգացումը էլի կհետաձգվի՞:

– Փորձեմ որոշակի լավատեսական լիցքով և տեսական բացատրությամբ պատասխանել. եթե լինեն նախագահական արդար ընտրություններ, կստացվի հուսալի մեկնարկ՝ երկրի խնդիրների լուծման, անկախ այն իրողությունից, թե ով կընտրվի ՀՀ նախագահ… Սա, իհարկե, բավարար չի լինի. ինչպես ասացի՝ կլինի դրական և հուսալի մեկնարկ մեր բոլորի հայրենիքի զարգացման համար… Միայն արդար ընտրություններն են, որ ինչ-որ բան փոխելու հնարավորություն կտան… Այս անհետաձգելի անհրաժեշտությանը պետք է համոզվենք բոլորս…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում