Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) խնդրին.
«Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցությունները շորունակվում են: Դրա համար էլ դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին: Հնարավոր է՝ այդ բանակցություններն ավարտվեն մինչև տարեվերջ: Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել բանակցությունների արդյունքների մասին»:









































