Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականների միջև կայացած հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսը:
26-ամյա Գոմեսը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում: Հանդիպման 38-րդ րոպեին նա դուբլ է հեղինակել, իսկ 72-րդ րոպեին նրան փոխարինել է Միրոսլավ Քլոզեն:
Գերմանիա-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է 2:1` հօգուտ գերմանացիների:






































