Sunday, 07 06 2026
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում

Էդմոն Մարուքյանը վարչապետին է ներկայացրել վանաձորցիների խնդիրները

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արայիկ Գրիգորյանը հանդիպել են վարչապետի հետ: ՀՀ նորընտիր վարչապետն անկախ պատգամավորներին է ներկայացրել ՀՀ նոր կառավարության ռազմավարական ուղղությունները, քննարկել դրանք նրանց հետ և լսել նրանց առաջարկները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վանաձոր քաղաքից 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր ընտրված անկուսակցական Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը գոհ է հանդիպման ընթացքից: Նա նկատեց, որ Տիգրան Սարգսյանի հետ առաջին անգամ էր հանդիպում և լավ տպավորություն ստացավ: Անկախ պատգամավորի խոսքերով` ինքը կարողացել է բարձրացնել մի շարք խնդիրներ՝ կապված և՛ վանաձորցիների, և՛ այլ հարցերի հետ: Ըստ նրա` առաջարկները քննարկվել և դրական արձագանք են ստացել: Հարցին, թե ի՞նչ հարցեր են բարձրացվել իր կողմից, Մարուքյանը պատասխանեց, որ առաջարկները մի քանիսն են եղել:

«Վանաձոր համայնքում կա տնակային «Լենինգրադյան» ավան, որտեղ մի քանի հարյուր ընտանիք բնակվում է շատ ծանր պայմաններում: Ես առաջարկեցի, որ այս մարդկանց բնակարանային խնդիրների վերաբերյալ կառավարությունը ինչ–որ ծրագիր մշակի առաջիկայում: Նաև դիմել եմ երիտասարդ գիտնականների ֆինանսավորման պահանջի հարցով: Ես ևս պնդեցի, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելացվի։ Երիտասարդ գիտնականների՝ երկրում իրացվելու հնարավորության հարցը ևս բարձրացրեցի: Վարչապետը խոստացավ, որ գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ թեմատիկ ոլորտում գումարի տրամադրման հարցը կքննարկվի»,- մանրամասնեց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ պետք է արվեն, որովհետև գիտության ֆինանսավորումը չպետք է լինի ինքնանպատակ, պետք է այն ունենա հստակ նպատակներ, որոնց լուծման արդյունքում կունենանք «պրոդուկտ»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով` դրական էին կառավարության նոր ծրագրում ընդգրկված սոցիալական մի քանի ուղղություններ: Նա նշեց, որ ուրախալի է այն հանգամանքը, որ կառավարությունը նախատեսում է աղքատ ընտանիքներին՝ երիտասարդների բուհ ընդունելության դեպքում պետության կողմից վճարն ապահովել:«Ամերիկյան մոտեցման նման մի բան է ստացվում, երբ մարդուն կրթության համար կառավարությունը գումար է տալիս, որը դառնում է ներդրում մարդու հետագա կյանքի համար: Սակայն ծրագիրը վերջնական տեսքով կհասնի պատգամավորներին և իմ վերջնական դիրքորոշումը կհայտնեմ կառավարության ծրագրին ամբողջությամբ ծանոթանալուց հետո»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նրա համոզմամբ` ժամանակը ցույց կտա, թե կառավարությունն իսկապես պատրաստակա՞մ է, թե՞ ոչ: «Բյուջեի քննարկումների ժամանակ պարզ կդառնա: Իմ առաջարկություններն եմ անելու, դրանից կերևա, թե կառավարությունը քանի առաջարկություն կընդունի կամ չի ընդունի: Համենայնդեպս, համագործակցությունը չի լինում միակողմանի»,- եզրափակեց իր խոսքը Էդմոն Մարուքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում