Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար և փոխվարչապետ Էյմոն Գիլմորի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների խորացման հեռանկարները:
Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Վրաստանում ԵԱՀԿ առաքելության վերականգնման հարցը: Հանդիպման ժամանակ Գիլմորը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարական զարգացմանը: Էյմոն Գիլմորը Վրաստանում է գտնվում իր Հարավկովկասյան շրջագայության շրջանակներում: Այսօր Գիլմորը Բաթումից կմեկնի Բաքու:








































