Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային Ռոյես արվարձանում զինված բախում է տեղի ունեցել շիայական երկու հակամարտող կլանների՝ Մեգդադի և Զեյթարի միջև: Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և վերածվել իսկական մարտի՝ հրացանների կիրառմամբ:
Հաղորդվում է, որ կրակոցները դադարել են միայն այն բանից հետո, երբ կռվին միջամտել են «Հըզբոլլահ»-ի ջոկատները: Այնուհետև լիբանանյան բանակի ստորաբաժանումները շրջապատել են թաղամասը և սկսել միջադեպի մասնակիցների ձերբակալությունները:
Միջադեպի ընթացքում տուժածների մասին չի հաղորդվում:








































