Հունաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Չեխիայի հետ հանդիպմանը:
«Հանդիպման առաջին իսկ րոպեներից մենք բարդ իրավիճակում հայտնվեցինք: Գիտեինք, թե մեզ ինչ է սպասվում, սակայն մրցակցի մեկնարկային ճնշման դեմ ոչինչ չկարողացանք անել: Ցավոք, խաղի առաջին 10 րոպեները ճակատագրական էին մեր թիմի համար: Լեհաստանի հետ հանդիպմանը մեզ հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը, բայց տվյալ դեպքում դա անհնարին էր:
Այժմ պետք է նախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը: Մեր շանսերը գուցեև շատ չեն, բայց մենք կփորձենք բաց չթողնել լավ խաղալու հնարավորությունը»,- ասել է Սանտուշը:










































