Saturday, 06 06 2026
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

Ռասիզմը և եվրոպական ֆուտբոլը. Սպորտ

Ռասիզմ… «մարդկային» դրսևորման ամենատգեղ և ամենաանընդունելի ձևերից մեկը վերջին ժամանակներում կայծակնային արագությամբ տարածվեց եվրոպական ֆուտբոլային խաղադաշտերում: Աբսուրդի հասնող պահվածքի ալիքը հասավ նաև Ռուսաստան. տրիբունայից բանաններ նետվեցին Մախաչկալայի «Անժի»-ի ֆուտբոլիստներ Ռոբերտո Կառլոսի և Քրիստոֆեր Սամբայի ուղղությամբ: Շուտով ռասիզմը տարածվեց նաև ուկրաինական մարզադաշտերում` միգուցե Ռուսաստանում նման ոճրագործներին համապատասխան պատժի չարժանացնելու պատճառով:

«Այն երկրները, որոնք չեն կարողանում պայքարել ռասիզմի դեմ, խոշոր մրցաշարեր ընդունելու իրավունք չունեն: Ավելի լավ է մնալ տանը և «Եվրո-2012»-ի խաղերը դիտել հեռուստացույցով: Ինչո՞ւ ռիսկի դիմել»,- հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ երկրպագուներին նման կոչ արեց Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմփբելը` իր հայրենակիցներին խորհուրդ տալով չմասնակցել ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:

Սակայն անգլիացիները նույնպես զերծ չեն ռասիզմից: Առաջին դրսևորումը տեղի ունեցավ դեռ 1930 թվականին` «Էվերթոն»-ի հրաշալի ֆուտբոլիստ Դիքսի Դինի նկատմամբ (399 խաղում 349 գոլ): Դինը վստահեցնում էր, որ միջադեպը տեղի է ունեցել երկու սպիտակամորթ ոստիկանների աչքի առջև, սակայն նրանք պատասխանել են. «Դու ստացար այն, ինչին արժանի ես»:

Ռասիզմը, որը ներկայում իսկական պատուհաս է դարձել ֆուտբոլի համար, տրիբունաներից տեղափոխվեց նաև խաղադաշտեր. 2012թ. Canal+-ին տված հարցազրույցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան հայտարարեց, որ «Լիվերպուլ»-ի ուրուգվայացի հարձակվող Լուիս Սուարեսը խաղի ժամանակ 10 անգամ իրեն անվանել է «նեգր»: Հանդիպման տեսագրությունը դիտելուց հետո Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հարձակվողին որակազրկեց 8 խաղով:

«Եվրո-2012»-ի ժամանակ, բարեբախտաբար, լուրջ միջադեպեր դեռ չեն գրանցվել` բացառությամբ այն դեպքի, երբ Իտալիայի ազգային հավաքականի և բրիտանական «Մանչեսթեր Սիթի» ակումբի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելիի հասցեին Իտալիա-Իսպանիա հանդիպման ընթացքում ռասիստական բնույթի վիրավորանքներ հնչեցին: Իսպանիայի ընտրանու ֆանատները վիրավորում էին 21-ամյա ֆուտբոլիստին` ամեն անգամ արձակելով տարբեր ձայներ, երբ Բալոտելին ստանում էր գնդակը:

Անընդունելի է նման պահվածքը մի ռասայի նկատմամբ, որը բազմաթիվ լեգենդներ է տվել աշխարհին սպորտում և դրա սահմաններից դուրս: Մեզ մնում է միայն հուսալ. հուսալ, որ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն ավելի լուրջ պայքար կմղեն այս աղբը ֆուտբոլից դուրս բերելու ուղղությամբ: Անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները տրիբունաներից անասնական ձայներ արձակող մարդակերպ «անասունների» նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում