Մինչ օրս, աշխարհի ամենաթանկ համբուրգեր է ճանաչվել Le Burger Extravagant-ը, որն արժեր 295 դոլար: Այն բավականի էժան է թվում հրեշավոր թանկ՝ 666 դոլար արժողությամբ Douche Burger-ի դիմաց:
Douche Burger-ի ստեղծող Ֆրանց Ալիկոն, որը հանդիսանում է «666 Burger food-truck» շարժական ռեստորանի սեփականատերը, հաղորդել է, որ համբուրգերում կա այն ամենը, ինչ սիրում են հարուստները՝ ֆուա-գրա (բադի տապակած լեզու), ձկնկիթ, մարմարե միս, տրյուֆել սունկ, հիմալայան աղ, Կոպի Լյուվակի տեսակի սուրճից պատրաստված սոուս և այլն:
Ինչպես տեղեկացնում Kedem-ը, աշխարհի ամենաթանկ համբուրգերը զարդարում է պենտագրամը:










































