Չեխիայի ընտրանու գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը նշել է, որ Հունաստանի հետ հանդիպման վերջնամասում իր թիմը ստիպված է եղել բարդությունների դիմակայել:
«Ռուսաստանի հավաքականի հետ խաղի սկիզբը մենք նույնքան լավ անցկացրեցինք, սակայն այս անգամ հաջողվեց 2 գոլ խփել: 2-րդ խաղակեսն ավելի դժվար ընթացավ, քանի որ մենք զրկվեցինք Ռոսիցկու օգնությունից: Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի մենք կարողանանք վերագտնել խաղը: Մեր դարպասը գրավելուց հետո հակառակորդը ակտիվացրեց իր գործողությունները, բայց իմ սաները լավ էին խաղում պաշտպանության գծում:
Մենք գիտակցում էինք, որ պետք է հաղթանակ տանենք: Պարտությունը վերջ կդներ «Եվրո-2012»-ի հետ կապված մեր նպատակների իրականացմանը: Հանդիպման վերջնամասում մեր թիմը ստիպված էր բարդությունների դիմակայել: Եվ դիմակայեց»,- հայտնել է Բիլեկը լրագրողների հետ հանդիպմանը:












































