Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է «Եվրո-2012»- ի A խմբի Լեհաստան-Ռուսաստան հանդիպման լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ Վարշավայում 1:1 հաշվով ավարտված լեհ և ռուս ֆուտբոլիստների հանդիպման ժամանակ Բլաշիկովսկին խաղի 57-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց Մալաֆեևի պաշտպանած դարպասը և հավասարեցրեց հաշիվը:










































