Ամերիկացի մի խումբ սենատորներ երեքշաբթի օրը Ռուսաստանին` ԱՄՆ-ի նորմալ առևտրային գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին օրինագիծ են ներկայացրել:
Ինչպես տեղեկացրել է ITAR-TASS-ը, տվյալ օրինագիծը ներկայացրել են սենատորներ Մաքս Բոկասը, Ջոն Տիուն, Ջոն Քերին և Ջոն Մաքքեյնը:
Ինչպես հայտարարել է Սենատի ֆինանսական կոմիտեի նախագահ Բոկասը, այս օրինագծի հաստատումն ԱՄՆ-ին թույլ կտա կրկնապատկել Ռուսաստան կատարվող արտահանումները և ստեղծել հազարավոր նոր աշխատատեղեր՝ ամերիկյան տնտեսության բոլոր ոլորտներում:
Բոկասը նաև ընդգծել է, որ այդ ամենը կարող է արվել առանց ԱՄՆ-ի կողմից որևէ ծախսի:











































