Այսօր Դոնեցկի «Մետալուրգ»-ն մեկնեց Ավստրիա, որտեղ Գրաց քաղաքում կանցկացնի առաջին նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը:
Թիմի հետ Ավստրիա մեկնած 23 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը, իսկ մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը` Կառլեն Մկրտչյանը, Երևանում ենթարկվել է քթի վիրահատության և «Մետալուրգ»-ին կմիանա ավելի ուշ:
Հունիսի 18-ին «Մետալուրգ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ, իսկ նույն ամսվա 20-ին և 23-ին ուժերը կչափի սլովենական «Ռուդար»-ի և Ավստրիայի «Շտուրմ»-ի հետ: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:







































