«Շախտյոր»-«Ռուսենբորգ» հանդիպումից հետո «հանքափորների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն ասել է, որ իր համար հաճելի է գոլեր խփել, բայց թիմի շահը միշտ էլ առաջնային է դասում: Մխիթարյանը նշել է նաև, որ իրենք արդեն հարմարվել են նոր գրաֆիկին և լրջորեն պատրաստվում են Չեմպիոնների լիգայի փլեյօֆ փուլում «Ռոմա»-ի հետ խաղին: