Բունդեսթագն անհանգստություն է հայտնել եվրոպացի օրենսդիրների փաստաթղթերը գերմաներենով վատ թարգմանելու առնչությամբ: Այս մասին գրում է Saarbruecker Zeitung-ը:
Բունդեսթագի ընթացիկ գումարման սկզբից գերմանացի օրենսդիրները ստիպված են եղել Բրյուսել հետ ուղարկել ավելի քան հարյուր փաստաթուղթ, քանի որ կոմիտեի այն անդամները, ում դրանք ուղղված են եղել, չեն կարողացել հասկանալ դրանց էությունը:
Ավելի շատ խնդիրներ են առաջացել գերմաներեն թարգմանված այն փաստաղթերը, որոնք ուղղված են եղել Բունդեսթագի ներքին գործերի, ֆինանսների, բյուջեի, էկոնոմիկայի ու պաշտպանության կոմիտեներին:
Բացի այդ` ամենից շատ գերմանացի պաշտոնյաները չեն ստանում այն փաստաթղթերի թարգմանությունները, որոնք վերաբերում են եվրոգոտում ճգնաժամի դեմ պայքարին:
Բունդեսթագում եվրոպական փաստաթղթերի վատ թարգմանությունը կամ դրանց բացակայությունը ընկալվում է որպես եվրոպական քաղաքականության մեջ քննարկումների ու մասնակցությանը խոչընդոտող զգալի արգելք:
Բունդեսթագի ԵՄ հարցերով կոմիտեի նախագահ Գյունտեր Կրիխբաումը նշել է, որ Եվրահանձնաժողովը խոստացել է լուծել այդ խնդիրը դեռ մի քանի տարի առաջ, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:









































