«Եվրո-2012»-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում կայացած Շվեդիայի հետ հանդիպմանը Ուկրաինայի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Շևչենկոն իր ակտիվում 2 գոլ է գրանցել:
Այդպիսով, Շևչենկոն դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ 12-րդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է դուբլ հեղինակել աշխարհի և Եվրոպայի հանդիպումներում:
Ավելի վաղ նման նվաճում են գրանցել նաև Զինեդին Զիդանը, Դավիդ Վիլյան, Թիերի Անրին:









































