Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հայտնել է, որ այսօր Վրոցլավում կայանալիք Հունաստանի հետ հանդիպմանը հաղթանակելու նպատակ ունեն:
«Մենք ուսումնասիրել ենք վերջին մի քանի տարիներին հույների անցկացրած բազմաթիվ հանդիպումներ: Լեհաստանի ընտրանու հետ հանդիպմանը նրանք ապացուցեցին, որ կարող են լավ խաղալ հարձակվողական գծում, սակայն շեշտ են դնում հիմնականում պաշտպանության վրա: Կփորձենք ճեղքել այն, քանի որ 3 միավոր վաստակելը մեզ պարզապես անհաժեշտ է:
Այսօր մենք հաղթելու նպատակ ունենք: Չեմ առարկում, Ռուսաստանի հավաքականից պարտություն կրելը մեզ մեծ հարված հասցրեց, սակայն խուճապի չենք մատնվում: Կարող ենք վաստակել մնացած 6 միավորները»,- Բիլեկին մեջբերում են ռուս լրագրողները:







































