Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն արձագանքել է իր հասցեին հնչած բազմաթիվ քննադատություններին` Իտալիայի ընտրանու հետ խաղին թիմի կազմում կենտրոնական հարձակվող չընդգրկելու կապակցությամբ:
«Սխալ է կարծիքը, թե մենք ամենավերջում հակվեցինք Ֆաբրեգասի օգտին: Մարզումներին նա հիանալի էր դրսևորում իրեն: Բացի այդ, 2011/12 թվականների մրցաշրջաններում «Բարսելոնա»-ում նա հաճախ էր հանդես գալիս հարձակվողի դիրքում: Այնպես որ, իր պարտականությունները Սեսկը հիանալի գիտի: Նա գերազանց է համագործակցում մյուս ֆուտբոլիստների հետ` Չավիի, Ինյեստայի, Սիլվայի: Չեմ կարծում, թե սխալվել եմ մեկնարկային կազմի ձևավորման հարցում:
Սակայն ընդունում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի: Ես չեմ կարող բոլորից պաշտպանվել: Ինքս եմ կայացնում որոշումները»,- հայտարարել է դել Բոսկեն:



































