Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին բողոք կներկայացնի` «PGE Արենա Գդանսկ» -ի խաղադաշտի անորակ վիճակի կապակցությամբ:
Հիշեցնենք. այստեղ է կայացել Եվրոպայի առաջնության շրջանակներում Իսպանիայի ընտրանու առաջին` Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղից հետո իսպանացիները դժգոհել են, որ խոտածածկը շատ չոր էր, քանի որ խաղից առաջ չէր ջրվել: Աշխարհի չեմպիոնները դժգոհ էին նաև խոտի բարձրությունից:
Իտալացիներն, իրենց հերթին, նշում էին, որ պայմանները նույնն էին բոլորի համար:
Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում ասվում է. «Սովորաբար խաղերից առաջ խոտածածկը ջրվում է: Սակայն դա տեղի է ունենում բացառապես երկու կողմերի համաձայնության պարագայում: Տվյալ դեպքում իտալացիները դեմ են արտահայտվել»:









































