«Եվրո-2012»-ի խմբային փուլի Ռուսաստանի հավաքականի երկրորդ` Լեհաստանի ընտրանու հետ խաղից առաջ թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հանդիպում է ունեցել լրագրողների հետ:
«Լեհերը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել: Հեշտ խաղ չի սպասվում: Կարծում եմ` թե´ Լեհաստանի հավաքականը, թե´ մենք պայքարելու ենք միայն հաղթանակի համար:
Ռուսաստանի հավաքականում ընդգրկված 23 ֆուտբոլիստներն էլ գերազանց մարզավիճակում են և պատրաստ են ցուցադրելու իրենց լավագույն խաղային որակները: Սակայն այսօրվա հանդիպման մեկնարկային կազմում փոփոխություններ, հավանաբար, չեն կատարվի: Թիմում հիանալի մթնոլորտ է: Բողոքելու առիթ չկա»,- ռուս լրագրողների փոխանցմամբ՝ ասել է Ադվոկատը:









































