Wednesday, 10 06 2026
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Տիգրան Սարգսյան. «Որևիցե քաղաքական ենթատեքստ չկա»

«Ես բացառում են քաղաքական որևէ ենթատեքստ», – երեքշաբթի օրը ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը `գնահատելով Վարդան Օսկանյանի նախօրեին արած հայտարարությունը։

Երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում տեղեկացնելով, որ իրեն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն` որպես վկա ցուցմունքներ տալու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, և որ գործն առնչվում է իրեն և իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ հարուցված քրեական գործի հետևում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»։

«Ես բացառում են քաղաքական որևէ ենթատեքստ այս առումով, և որևիցե մեկին մեղադրանք չի ներկայացվել։ Ընդհանրապես, խոսքը գնում է նրա մասին, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ։ Եվ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ, որպեսզի, եթե կան տեղեկատվություններ, որոնք անհրաժեշտ է ստուգել, որպեսզի ստուգենք և վստահ լինենք, որ որևիցե ռիսկեր այդտեղ չկան։ Եվ որևիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Տիգրան Սարգսյանը։

«Մեկ այլ երևույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երևույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», – ընդգծել է վարչապետը` ամփոփելով. – «Ուզում եմ հավաստիացնել, որ որևիցե քաղաքական ենթատեքստ չկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում