Անգլիա-Ֆրանսիա հանդիպումից հետո ֆրանսիացիների հարձակվող Կարիմ Բենզեման նշել է, որ իրենց չհաջողվեց արդյունավետ օգտագործել խաղի ընթացքում ունեցած առավելությունը:
«Անգլիան շատ լավ սկսեց հանդիպումը, իսկ մենք փոքր- ինչ ավելի համարձակ պետք է գործեինք հենց խաղի առաջին րոպեներից: Միաժամանակ լավ է, որ մրցակցի խփած գոլը չշփոթեցրեց մեզ. հակառակ դեպքում կարող էր հետևել նաև երկրորդը:
Ցավոք, մեզ չհաջողվեց ամբողջ խաղի ընթացքում ունեցած մեր առավելությունը գոլերի վերածել: Պարզապես բախտն այս անգամ չժպտաց մեզ: Չնայած Ջո Հարթը որոշ դրվագներում հիանալի էր գործում»,- նշել է Բենզեման:











































