ԱՄՆ արևելյան ափերի մոտ՝ Նյու Ջերսի նահանգում, զբոսանավի վրա տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ընդհանուր առմամբ Blind Date զբոսանավում եղել է 21 մարդ։ Պայթյունից հետո, որի պատճառներն այս պահին անհայտ են, բոլոր ուղևորները ստիպված են եղել լքել զբոսանավը և տեղափոխվել փրկարարական նավակներ։ Նշվում է, որ վթարված զբոսանավը ներկայում դեգերում է Նյու Ջերսի նահանգի ափերից 30 կմ հեռավորության վրա։











































