Sport. es-ը «Բարսելոնա»-ի երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել` «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Քլոզեի կատալոնական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ գերմանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «կապտանռնագույններ»-ի ղեկավարները հետաքրքրված են Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:
Հարցմանը մասնակցած կատալոնական ակումբի երկրպագուների 68 %-ը չի ցանկանում թիմում տեսնել Միրոսլավ Քլոզեին:
Նախորդ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում Քլոզեն 27 հանդիպում է անցկացրել և 12 անգամ գրավել մրցակիցների դարպասը:








































