Իրաքը մտադիր է նավթ արտահանել Հորդանանի տարածքով: Այդ նպատակով երկրի իշխանությունները մտադիր են կառուցել նոր գազամուղ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով Իրաքի կառավարությունում ունեցած իր աղբյուրին:
Կողմերը նաև մտադիր են կառուցել նոր նավթամուղ՝ իրաքյան նավթը Հորդանան տեղափոխելու համար:
«Իրաքը Հորդանան է արտահանելու բնական գազ, իջեցված նավթային գազ և մազութ: Իրաքը նաև նավթ է մշակելու հորդանանյան նավթավերամշակող գործարաններում»,- ասել է աղբյուրը:
Դրա հետ մեկտեղ գործակալությունը չի հաղորդել արտահանման սկզբի և ծավալների մասին: Աղբյուրի խոսքերով` կողմերը բանակցում են համատեղ հանքերի հայտնաբերման շուրջ:
BP-ի տվյալներով` Իրաքի հաշվարկած նավթի պաշարները 2011 թ. դրությամբ կազմում էին 115 մլրդ բարել, ինչը երկրի համար ապահովում է ՕՊԵԿ-ի շրջանակներում 3-րդ տեղը:
Նավթի հիմնական հանքավայրերը տեղակայված են Իրաքի հարավում: BP-ի տվյալներով` Իրաքում գազի պաշարները կազմում են 3.17 տրիլիոն խ/մ։








































