Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում՝ տրամվայում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, ուղևորներից մեկը անզգուշությամբ վայր է գցել ձեռքի պայուսակը, որում եղել է փոշի և պարկուճ:
ՆԳՆ նեկայացուցիչը հայտնել է, որ դրա հետևանքով թեթև պայթյուն և բռնկում է առաջացել, ինչի հետևանքով տղամարդը ոտքի այրվածք է ստացել:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան հարցաքննել են: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի կենտրոնում տեղի ունեցավ 4 պայթյուն, որի հետևանքով վիրավորվեց 31 մարդ: