Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ¨ ՀՀ Կրթության ¨ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգ¨որ, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը, ապահովել դպրոցներում դասավանդվող հոգ¨որ կրթության շարունակականությունն ընտանիքում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի ¨ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ դպրոցներում կազմակերպել հոգ¨որ հայրերի հանդիպումներ ծնողների հետ: Հանդիպումների ընթացքում հոգ¨որ հայրերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում կանդրադառնան ընտանեկան հիմնախնդիրներին, կլինեն քննարկումներ: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին ¨ ծնողներին կտրամադրվի թեմատիկ գրականություն:
Ծրագրի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերին ծխական քահանաների մասնակցությամբ իրականացվել է բովանդակային ¨ մեթոդական բնույթի սեմինար-դասընթաց:
2011թ. փետրվարի 8-10-ը, Ծաղկաձորում, ՔԴԿ-ի աշխատակազմի մասնակցությամբ տեղի կունենա ծրագրի փուլային կառավարման վերաբերյալ սեմինար-դասընթաց: Վերջինիս ընթացքում դասախոսություններ կներկայացնեն հոգ¨որ հայրեր, ՀՀ Կրթության ¨ գիտության նախարարության, Կրթության պետական տեսչության ¨ հասարակական տարբեր կառույցների մասնագետներ:
Ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի մարտ ամսից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին