Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Դուք ինձ Ազգային ժողովում չեք տեսնում, կտեսնե՞ք կառավարությունում, թե…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

– Պարոն Աշոտյան, նախընտրական փուլում խոսակցություններ էին պտտվում, որ Ձեզ այլևս չենք տեսնի ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնին, որ տեղափոխվում եք Ազգային ժողով: Հետընտրական փուլում ԿԳ նախարարի պաշտոնին շրջանառվեցին Հեղինե Բիշարյանի,  Նաիրա Զոհրաբյանի և Հովիկ Աբրահամյանի զարմուհու անունները: Մինչդեռ Դուք մնացիք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Կարծում եմ՝ հարցը մի փոքր սխալ է ձևակերպված, քանի որ այսօր ԿԳ նախարարի պաշտոնակատար եմ: Փաստը մնում է փաստ, որ դուք ինձ Ազգային ժողովում չեք տեսնում, կտեսնե՞ք կառավարությունում, թե` ոչ, կախված է նախագահի հրամանագրից: Կառավարության ձևավորումը դեռ ավարտված չէ, և խոսել գործադիր իշխանության կազմավորման վերջնարդյունքի մասին` վաղ է: Համենայնդեպս, աշխատում եմ և աշխատելու եմ այնքան ժամանակ, ինչքան պատիվ ունեմ լինելու ՀՀ ԿԳ նախարար:

– Պարոն Աշոտյան, ասում են՝ «Ժառանգության» նախկին պատգամավորներ Արմեն  Մարտիրոսյանին և Անահիտ Բախշյանին ԿԳ ոլորտում աշխատանք եք առաջարկել:  Ճի՞շտ է:

– Ես ուզում եմ հաստատել իմ գործընկերներ, ԱԺ նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանին և Արմեն Մարտիրոսյանին կրթական համակարգում տեսնելու պատրաստակամությունը: Արմեն Մարտիրոսյանը դասախոսում է Ֆիզիկական կուլտուրայի  ինստիտուտում, իսկ ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանին, ապա հանրության համար շատ արդյունավետ և տեսանելի համագործակցություն էր ծավալվել նախարարության և նրա միջև, առհասարակ ԿԳ նախարարության և ԱԺ նախորդ գումարման քաղաքական կուսակցությունների, ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի միջև: Ես շատ բարձր եմ գնահատում նախորդ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կրթության ոլորտի օրենսդրության, առկա խնդիրների բարձրացման և լուծման հարցում: Հուսով եմ, որ ներկա Ազգային ժողովը նույնքան  ապաքաղաքականացված կլինի ԿԳ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ում, բացառությամբ մեկ-երկու նախագծի, մյուս օրինագծերն ընդունվել են քաղաքական փոխհամաձայնության պայմաններում: Այս ոլորտի օրենսդրությունը տեղիք չի տվել քաղաքական տարաձայնությունների և ենթակա էր միայն մասնագիտական քննարկումների: Հույս ունեմ, որ այս գումարման ԱԺ-ում ԿԳ ոլորտը  նույնքան պրոֆեսիոնալ կաշխատի: Ինչ վերաբերում է տիկին Անահիտին, ես պատրաստ եմ իր աշխատանքային ունակություններին, կենսափորձին, մասնագիտական փորձին, աշխատասիրությանը համարժեք ուշադրություն ցուցաբերել: Մենք կարիք ունենք կրթության ոլորտի լավ մասնագետների, նվիրյալ մարդկանց համախմբման հանուն մեր ապագայի, և սա մաշված արտահայտություն չէ:

– Պարոն Աշոտյան, մինչև ընտրությունները, ԿԳ համակարգում բոյկոտը, ցույցերը համատարած բնույթ էին կրում հատկապես Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, հիմա համեմատաբար խաղաղ վիճակ է, ինչո՞վ եք պայմանավորում այս խաղաղությունը:

– Մենք համատարած ցույցեր և բոյկոտներ չունեցանք: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ուսանողական մի ստվար զանգվածի կողմից ներկայացված որոշման չսատարման արդյունքում համապատասխան դրսևորումների ականատես եղանք: Ուսանողների կողմից ինձ ուղղված մինչև վերջին հարցին արձագանքել եմ: Իրականում կրթական համակարգը նախընտրական փուլում անցնցում անցավ ընտրական թոհուբոհի միջով, և այն մեղադրանքը, որ փորձում էին մեր ընդդիմախոսները ուղղել մեզ` տարաբնույթ վարչական լծակների օգտագործման մասով…

– Ի՞նչ է, չե՞ն օգտագործվել…

– Դրանք հիմնականում իրականությանը չէին համապատասխանում կամ ենթակա էին նախարարության կողմից շատ օպերատիվ արձագանքի: Ինչ վերաբերում է հետընտրական հանդարտությանը, ապա, իհարկե, չի կարելի ժխտել, որ նախընտրական փուլում կային քաղաքական շրջանակներ, որոնք գուցե էլեկտորալ նպատակներ էին հետապնդում, այդ թվում՝ կրթության ոլորտում անհարկի լարվածություններ և իրարանցում առաջացնելու համար:

Ինչպես ասել եմ մինչև ընտրությունները, ընտրություններն անցողիկ են, իսկ կրթությունը՝ մնայուն:

– Պարոն Աշոտյան, Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն եք ուզում բացել: Խոսակցություններ կան, որ այն բացելու գաղափարը Ձերն է և հենց Ձեզ էլ պատկանելու է:

– Եթե ես այնքան սխալվեի իմ տեղեկությունների, ելույթների մեջ, եթե այնքան ապակողմնորոշեի հասարակությանը, որքան իրենց ապատեղեկատվությամբ ապակողմնորոշում էին որոշ լրատվամիջոցներ, դուք շատ արդարացի կպահանջեիք առնվազն իմ ներողությունը, իսկ առավելագույնը իմ հրաժարականը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կրթության ոլորտում իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիան շատ է, դրան ավելացրած Կոնսերվատորիայի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքերի վաճառքի շուրջ գիտաֆանտաստիկ երևակայության արդյունքում ծնված «լուրերը», ապա կարծում եմ լրագրության դերը, որպես չորրորդ իշխանություն, պակաս պատասխանատվություն չի ենթադրում, քան ցանկացած այլ իշխանության ներկայացուցչից է պահանջվում օբյեկտիվություն: Ինչպես հասկացաք, այդ լուրերն իրականության հետ որևէ աղերս չունեն՝ բացի մի դիտարկումից. որպես ԿԳ նախարար՝ իմ ջանքերն եմ գործադրում Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի հնարավորինս արագ բացվելուն:

– Օրերս Գերմանիայի հայ համայնքի ակտիվիստ Ժիրայր Քոչարյանը հարցազրույցում նշել էր, որ ՀՀ ԿԳ և սփյուռքի նախարարները որոշել են Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնը փակել, մինչդեռ Հալեում հայագիտության ամբիոն ստեղծեցիք: Ո՞րն է նպատակը, մեկը փակել, մյուսը՝ բացել:

– Խնդիրը, որի մասին խոսել է Ժիրայր Քոչարյանը, առկա է երեքուկես տարի, որպես նախարար ես շատ եմ զբաղվել այս գործով: Ցավում եմ, որ գիտնական մարդիկ կարող են իրենց թույլ տալ իրականության հետ որևէ աղերս չունեցող արտահայտություններ: Իրականությունը շատ ավելի պարզ է. մեզ համար հայագիտությունը գերակա ոլորտներից մեկն է: Իրականում կառավարության կողմից վերջերս ընդունվեց 2012-25թթ. հայագիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ հատուկ շեշտադրում կա արտերկրում հայագիտական կենտրոնների զարգացման վրա: Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մենք հերթական թուղթն ենք ստորագրել, ասեմ շատ կոնկրետ՝ իմ անձնական ջանքերով վերջին երեք տարիների ընթացքում հայագիտական կենտրոններ են բացվել կամ վերաբացվել Հալեպի, Թեհրանի համալսարաններում, Բուխարեստի համալսարանում վերագործարկվել է հայագիտական կենտրոնն իմ համառության և այլ գերատեսչության հետ  համատեղ աշխատանքի շնորհիվ:

Քաղքենիական գնահատականներից հեռու եմ ուզում մնալ, որովհետև պատմությանը ծանոթ մարդիկ գիտեն՝ ինչ է նշանակում Հալե քաղաքի համալսարանը Գերմանիայի  և Արևմտյան Եվրոպայի պատմության  մեջ: Համալսարանը լավագույններից մեկն է: Այնտեղ գործող Մաշտոց կենտրոնը 13 տարվա պատմություն ունի: Մեզ հաջողվեց գերմանական ակադեմիական ծրագրի աջակցությամբ 120 հազար եվրոյի դրամաշնորհ ստանալ այդ կենտրոնի պահպանման համար:

Բացի այդ, Ազատ համալսարանում չկա հայագիտական կենտրոն, չկա հայագիտության ամբիոն, իսկ Ժիրայր Քոչարյանն էլ հայագիտության մասնագետ չէ: Ընդամենը հնդեվրոպական լեզուների ամբիոնում հայոց լեզվի բաժին կար: Համալսարանը որոշել է փակել ամբիոնը, որովհետև ուսանող չի հավաքվում: Գերմանիայում համալսարանները ներքին ազատություններ ունեն, և անգամ իմ բանակցությունները Գերմանիայի նախկին և ներկա դեսպանների հետ, անգամ մեր ֆինանսական աջակցության դեպքում տվյալ համալսարանը չի ցանկանում պահել այդ ամբիոնը: Ժիրայր Քոչարյանին անձամբ Բեռլինում ասել եմ այդ մասին,  նաև առաջարկել, որ եթե համալսարանի ռեկտորը տա համաձայնություն, մեր ֆինանսական միջոցներով կպահենք այն: Անցել է երկու տարի, և որևէ նամակ չեմ ստացել: Համալսարանը չի ուզում պահել մի ամբիոն, որը չունի ուսանող:

– Պարոն Աշոտյան, թեև ընդունելության քննությունները շարունակվում են, բայց այս պահին ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:

– Վերջին տարիներին մենք տարեցտարի միջոցներ ենք ձեռնարկել, որ բարելավենք ընդունելության գործընթացը`  և՛ կազմակերպչական, և՛ բովանդակային առումներով: Տեսանելի է մեր կատարած աշխատանքի արդյունքը: Այս տարվա ընդունելության քննությունները հավակնում են լինել բովանդակային և կազմակերպչական տեսանկյունից աննախադեպ որակյալ: Միայն Հայոց լեզու և գրականություն քննությունը եթե համեմատենք վերջին տարիների հետ, ապա նախկինում մամուլը ողողված էր քննությունների  մասին հրապարակվող հոդվածներով, դժգոհություն թեստերի որակից, լեզվաբանական վիճաբանություններ և այլն: Այս անգամ քննություններից օրեր անց մամուլը դեռ հանգիստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում