Ինչպես փոխանցում է Xinhua գործակալությունը, Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել Չինաստանին և Հնդկաստանին հանել 2008 թ. սահմանված այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիների համար պարտադիր էր մուտքի արտոնագիրը:
Սրանից հետևում է, որ Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ հենց Հայաստանի տարածքում: Նախկինում այս հնարավորությունն ունեին միայն այդ երկրների դիվանագետները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ասել են, որ Չինաստանն ու Հնդկաստանը մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: Նրանք ունեն կայուն տնտեսական աճ և բալանսավորված քաղաքականություն մեր երկրի հանդեպ: 2010 թ. Չինաստանն ու Գերմանիան դարձել են Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերներն աշխարհում:









































