Thursday, 30 03 2023
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

Գագիկ Ծառուկյանի տեղատվությունը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ասելով, թե Ռոբերտ Քոչարյանն ուզած ժամանակ կդառնար ՀՀԿ նախագահ, չի ցանկացել վիրավորել ո՛չ հանրապետականներին, ո՛չ ՀՀԿ նախագահին:

Քոչարյանի և ՀՀԿ-ի մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն իսկական աժիոտաժ առաջացրեց քաղաքական դաշտում: Դա ընկալվեց որպես Ծառուկյանի ծանր հարվածը ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ առաջին տրամաչափի այլ գործիչներ դրան ի պատասխան չարձագանքեցին, փոխարենը «մեջլիս» մտան Էդուարդ Շարմազանովի, Ռազմիկ Զոհրաբյանի, Մանվել Բադեյանի կամ Հովհաննես Սահակյանի տրամաչափի գործիչները, որոնք սկսեցին Գագիկ Ծառուկյանին վարք ու բարք սովորեցնել:

Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը նրանց ասածների առնչությամբ ասելու բան չունի, քանի որ Ծառուկյանին միայն հեղինակավոր գործիչների կարծիքների մասին են զեկուցում: Դա կարծես թե վկայում էր այն մասին, որ Ծառուկյանը հաստատակամ է իր խոսքում, և նրա «խոսքն իսկապես գործ» է:

Բայց ահա ստացվում է, որ այնքան էլ այդպես չէ, ինչի վկայությունն էլ «Կենտրոնի» եթերում նրա բացատրությունն է, որն այլ կերպ, քան մեղայական, դժվար է անվանել: Բանն այն է, որ Ծառուկյանի համար գերադասելի կլիներ լռելը, քանի դեռ իրեն ՀՀԿ-ից չեն արձագանքել իր տրամաչափով, այսինքն՝ կուսակցական եթե ոչ բարձրագույն, ապա բարձր մակարդակով: Մինչդեռ այդպիսի մակարդակով արձագանքի բացակայության դեպքում հեռուստատեսային բացատրություններ տալը նշանակում է կապիտուլյացիա, գոնե՝ այս փուլի համար:

Դա նշանակում է, որ Ծառուկյանը պարզապես կամ չի համարձակվել էլ ավելի սրել ՀՀԿ հետ հակադրությունը և փորձել է թույլ չտալ դրա ծավալում, կամ էլ պարզապես նրան Սերժ Սարգսյանը հերթական վերջնագիրը կամ իր բառերով ասած` «պահանջն» է ներկայացրել, որից էլ Ծառուկյանը չի կարողացել խույս տալ:

Այդ դրվագը կարծես թե հուշում է, որ ԲՀԿ առաջնորդը այդքան էլ պատրաստ չէ ՀՀԿ հետ լուրջ պայքարի, դիմադրության, առերեսման: Մինչդեռ Ծառուկյանին թերևս հարկ է գիտակցել զարգացումների տրամաբանությունն ու ընդունել, որ այդ պայքարը անխուսափելի է, եթե ինքը չի ցանկանում «կերակուր» դառնալ ՀՀԿ-ի համար:

Տեղատվության քաղաքականությունը Ծառուկյանի համար կարող է ընդամենը լուծել ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի սեղանին որպես «առաջին», «երկրորդ» կամ որպես «դեսերտ» մատուցվելու հարցը, ոչ ավելին:

Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում