Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

«Բարսելոնա»-«Ռեալ» եզրափակիչը կկայանա ապրիլի 21-ին

Երեկ կայացան Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: Եթե առաջին հանդիպումից հետո կատալոնացիների եզրափակիչ դուրս գալը կասկած չէր հարուցում, ապա մադրիդցիներն առաջին խաղում ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ էին հաղթել «Սևիլիա»-ին, հետևաբար, այստեղ ամեն ինչ պետք է որոշվեր պատասխան հանդիպումից հետո:

Երկու մարզիչներն էլ իրենց լավագույն կազմերն էին խաղադաշտ դուրս բերել: Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, անցավ չափազանց լարված և սուր պայքարում: «Արքայական» ակումբն առավելություն ուներ, բայց լավ հնարավորություններ ունեին նաև «Սևիլիա»-ի ֆուտբոլիստները, հատկապես շատ վտանգավոր էր գործում Ալվարո Նեգրեդոն:

Տանտերերի կազմում, ինչպես միշտ, ակտիվ էր Ռոնալդուն, բայց պորտուգալացու հարվածները ոչ մի կերպ չէին ընթանում դեպի դարպասը: Բենզեման մի քանի լավ հնարավորություն կորցրեց: Խաղավարտից 10 րոպե առաջ դեռ ոչինչ պարզ չէր, և Սևիլիայի մեկ գոլը կարող էր ամեն ինչ փոխել, բայց 82-րոպեին խաղն իր վրա վերցրեց Օզիլը. Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը վարպետորեն ճեղքեց մրցակցի պաշտպանությունը, շրջանցեց դարպասապահին և գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:

Եվ միայն խփած գոլից հետո Մոուրինյոն հանդգնեց խաղադաշտ դուրս բերել թիմի նորեկ Ադեբայորին, որն էլ մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին դրեց հանդիպման վերջակետը` «Ռեալ»-«Սևիլիա»` 2:0:

Մյուս կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ն հերթական հեշտ հաղթանակը տոնեց: Առաջին խաղի 5:0-ից հետո Գվարդիոլան հանգստանալու հնարավորություն էր տվել հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստներին, ինչը սակայն ոչ մի կերպ չազդեց կատալոնացիների ցուցադրած խաղի որակի վրա: Հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան Ադրիանոն, Ալկանտարան և Աֆելայը:

Այսպիսով, ապրիլի 21-ին Իսպանիայի գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Բարսելոնա»-ն ու«Ռեալ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում