Սիրիացի ընդդիմադիրների ջոկատները սպանել են կառավարական զորքերի վեց զինծառայողի Դերաայում և ևս յոթին` Դամասկոսի արվարձաններում:
«Տեղի են ունեցել դաժան բախումներ կառավարական զորքերի և ընդդիմության միջև, որի հետևանքով զոհվել է վեց զինծառայող: Արևածագին կռիվներ են տեղի ունեցել Ալ-Ղուտայում, որի ընթացքում սպանվել է վեց սիրիացի զինծառայող»,- ասվում է Սիրիաում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հաղորդագրության մեջ:
Շաբաթ օրը զոհվել են նաև երկու խաղաղ բնակիչներ՝ Դամասկոսում և Հոմսում: