Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը պաշտոնական այցով ժամանել է Բուլղարիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բուլղարիայում Աբիևը հանդիպել է իր բուլղար գործընկեր Անյո Անգելովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Բուլղարիայի ու Ադրբեջանի միջև ռազմական կապերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Քննարկվել են նաև ռազմատեխնիկական, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական կապերի դինամիկ զարգացման մասին: Ակնկալվում է, որ Աբիևին ընդունելու են նաև Բուլղարիայի նախագահն ու վարչապետը: