Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

«Թեհրանը ակտիվ դերակատարություն ունի Հարավային Կովկասում». Jane’s

«Իրանի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը այժմ հիմնականում կենտրոնացած է այդ երկրի միջուկային ծրագրերի ու Ծոցում ծավալած գործողությունների վրա, սակայն հարկ է փաստել, որ Թեհրանը նաեւ շատ ակտիվ դերակատարություն ունի Հարավային Կովկասում», – գրում է Jane’s փորձագիտական կենտրոնը, ընդգծելով՝ չնայած կրոնական արմատական հայացքներին՝ արտաքին քաղաքականության ոլորտում Իրանն առաջնորդվում է պրագմատիկ քաղաքական եւ տնտեսական շահերով, եւ դա է պատճառը, որ այսօր Իրանը առավել լավ հարաբերություններ ունի քրիստոնյա Հայաստանի ու Վրաստանի, քան՝ մահմեդական Ադրբեջանի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Արձանագրելով, որ Հարավային Կովկասը դարեր շարունակ մրցակցության թատերաբեմ է եղել Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, վերլուծաբանները փաստում են, որ այդ մրցակցությունը շարունակվում է նաեւ այսօր, ընդ որում՝ Իրանը գործի է դնում ե՛ւ դրական, ե՛ւ բացասական նախաձեռնություններ՝ իր նպատակներին հասնելու համար։

«Երեւանը ավանդաբար լավ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ, եւ այսօր էլ պահպանում է սերտ առետրական կապեր, թեեւ հայկական ապրանքների վրա Իրանի սահմանած բարձր տուրքերի պատճառով առեւտուրը հավասարակշռված չէ. Իրանը շատ ավելի վաճառում է Հայաստանին, քան գնում այդ երկրից։ Այդուամենայնիվ, անգամ այպես, այս առեւտուրը շատ կարեւոր է Հայաստանի համար», – փաստում է փորձագիտական կենտրոնը։

Զեկույցում ասվում է, որ թեեւ Իրանի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները Հայաստանի կողմից ամբողջովին չեն կիրառվում, այդուամենայնիվ, դրանք արդեն վնասել են հայ-իրանական տնտեսական ծրագրերին։

«Այդ պատժամիջոցները սահմանափակումներ են դնում Իրանի ռեսուրսների վրա եւ դրանով իսկ խոչընդոտում Թեհրանին կատարել իր խոստումները Հայաստանի հետ կարեյոր էներգետիկ եւ տրասնպորտային համատեղ ծրագրեր իրականցնելու վերաբերյալ։ Հայաստանի տնտեսական եւ ռազմավարական շահերը, սակայն, շատ ավելի կտուժեն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հնարավոր պատերազմի դեպքում, երբ Թեհրանը զբաղված կլինի ներքին խնդիրներով, մյուս կողմից՝ բազմաթիվ իրանցիներ որպես փախստական կտեղափոխվեն Հայաստան», – կանխատեսում են փորձագետները։

Վերլուծելով իրավիճակը տարածաշրջանում՝ փորձագիտական կենտրոնը միաժամանակ փաստում է, որ որոշ շիա արմատականներ պահանջում են Թեհրանից առավել հավասարակշռված եւ անգամ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, սակայն մինչ օրս պրագմատիկ քաղաքականությունը իսլամական համերաշխությունից առավել զորեղ է գտնվել։

«Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները երբեք էլ անամպ չեն եղել, սակայն 2012-ին իրավիճակն է՛լ ավելի է սրվել», – պնդում են վերլուծաբանները եւ հիշեցնում, – «Վերջերս Բաքուն մի քանի անգամ հայտարարեց լրտեսության մեջ կասկածվող իրանցիների ձերբակալելու մասին։ Իր հերթին, Իրանի արտգործնախարարությունը մեղադրում է Ադրբեջանին՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցելու եւ Իսրայելից 1.5 միլիարդ դոլարի զենք գնելու համար»։

Բաքուն հավաստիացնում է, թե ձեռք բերած զենքն ուղղված է ոչ թե Իրանի, այլ հայկական ուժերի դեմ, այդուամենայնիվ, անօդաչու սարքերից ու հակահրթիռային պաշտպանության համակարգերից բացի Իսրայելը Ադրբեջանին նաեւ ծովային հարձակումների ժամանակ օգտագործվող Գաբրիել-5 տիպի հրթիռներ է տրամադրել», – փաստում են վերլուծաբանները՝ ընդգծելով, – «Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նավատորմ չունի, կարելի է ենթադրել, որ այս զենքը կարող է օգտագործվել Կասպիցում Իրանի՝ հետզհետե ավելացող ռազմանավերի դեմ»։

Իրանի եւ Արեւմուտքի միջեւ առկա տարաձայնությունները, ըստ Jane’s-ի բավական դժվարին իրավիճակի մեջ են դրել նաեւ Վրաստանին, որը մի կողմից ուզում է պահպանել լավ հարաբերությունները Արեւմուտքի, հատկապես Նահանգների հետ, մյուս կողմից՝ ցանկանում է մեծացնել գազի ներկրումները Իրանից եւ դրանով իսկ կրճատել կախվածությունը Ռուսաստանի հսկողության տակ գտնվող էներգակիրներից։

Անդրադառնալով տարածաշրջանում Կրեմլի ունեցած ազդեցությանը՝ ամերիկացի փորձագետները փաստում են, որ Մոսկվան օգտագործում է իրանա-ամերիկյան պատերազմի վտանգը՝ սեփական շահերն առաջ տանելու եւ Հայաստանում ռազմական դիրքն ամրապնդելու համար՝ զգուշացնելով, թե Ադրբեջանը կարող է օգատգործել այդ առիթը՝ Ղարաբաղը գրավելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում