Monday, 08 06 2026
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում

Անգլիայի առաջնություն. առաջատարները հաղթում են

Երեկ կայացած Անգլիայի առաջնության 25-րդ տուրի չորս հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին. 5 առաջատարներից խաղադաշտ դուրս եկած 3 թիմերն էլ հաղթանակներ տարան:

«Արսենալ»-ը «Էմիրեյթս»-ում կամային հաղթանակ տարավ «Էվերտոն»-ի նկատմամբ: 24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լուի Սահան, ինչից հետո Վենգերի սաները ոչ մի կերպ չէին կարողանում ճեղքել հյուրերի պաշտպանությունը, մինչև իր խոսքը չասաց ինքը` Վենգերը: Ֆրանսիացի մասնագետը 62-րդ րոպեին Ռոսիցկու փոխարեն խաղադաշտ մտցրեց Արշավինին, որը 8 րոպե անց հավասարեցրեց հաշիվը:

Վենգերի կատարած երկրորդ փոփոխությունը նույնպես շատ տեղին էր. Բենտների խաղադաշտ դուրս գալուց հետո «Արսենալ»-ի գրոհները շատ ավելի վտանգավոր դարձան: 75-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հանդիպման վերջակետը դրեց Կոսիելնին: «Արսենալ»-«Էվերտոն»` 2:1:

Մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթր Յունայթեդ»-ն «Օլդ Թրաֆորդ»-ում 3:1 հաշվով հեշտ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլլա»-ի նկատմամբ:

Վերջապես իր ուժերի համապատասխան խաղ ցուցադրեց «սատանաներ»-ի առաջատար Ուեյն Ռունին, որը 45 րոպեում ավելի շատ գոլ խփեց, քան անցած 9 ամիսների ընթացքում: Նա աչքի ընկավ առաջին խաղակեսի առաջին և վերջին րոպեներին: 59-րդ րոպեին Դարեն Բենթը վերադարձրեց խաղի ինտրիգը, բայց չորս րոպե անց Նեմանյա Վիդիչը վերջնականապես մարեց այն:

«Չելսի»-ն հյուրընկալվելիս 2:4 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդ»-ի նկատմամբ: «Ազնվականներ»-ը հատուկ տրամադրվածությամբ էին խաղադաշտ դուրս եկել. Նրանց անհաջողությունները սկիզբ առան հենց «Սանդերլենդ»-ից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո:
Չնայած հաշիվը բացեցին «Սանդերլենդ»-ի ֆուտբոլիստները, և առաջին խաղակեսից հետո գրանցվեց 2:2 արդյունք. Անչելոտտիի սաների առավելությունը բացահայտ էր:

Երկրորդ խաղակեսում «Չելսի»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը և ոչ մի շանս չտվեց նրանց: «Ազնվականներ»-ի կազմում մեկական անգամ աչքի ընկան Լեմպարդը, Կալուն, Թերին և Անելկան:

Երեկ կայացած ևս մեկ խաղում գրանցվեց ոչ ոքի արդյունք. «Վեսթ Բրոմվիչ»-ն ու «Ուիգան»-ը երկուական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները: 25-րդ տուրի մյուս վեց հանդիպումները կկայանան այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում