Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՀԱԿ երիտասարդների կոչը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ողջունում են և իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի քաղաքացիների պայքարին` ընդդեմ բռնապետության: Ուշադրությամբ հետևում ենք հանուն ազատության, հայրենիքի և արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ և քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովրդին պետք է հեռանա և իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած նոր ուժերին: Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից և կապահովվի խաղաղ անցում դեպի նոր իրավիճակ:

Պայքարի երեք տարվա փորձ ունենալով ընդդեմ մեր հայրենիքում ծվարած նմանատիպ բռնակալության` առանց «թարգմանության» լիովին ընկալում և հասկանում ենք ձեր վրդովմունքը, վճռականությունը և ազատատենչությունը: Ցավոք, 2008-ի փետրվարին մեր երկրում տեղի ունեցած նմանատիպ ընդվզումը ճնշվեց արյան մեջ՝ զինված ուժերի և քրեական զինված բանդաների օգնությամբ, որոնք կրակ բացեցին հարյուր հազարավոր մարդկանցից բաղկացած, 10 օր տևած շուրջօրյա խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ: Չնայած մեր պայքարը չպսակվեց վերջնական հաղթանակով և բազմաթիվ մարդիկ նետվեցին բանտերը հանուն իրենց իդեալների, «ժողովրդավարական» արևմուտքի և «ռազմավարական դաշնակից»՝ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ, սակայն պայքարը չմարեց և երեք տարի է դիմակայում ենք ոստիկանապետությանը:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր ազդեցիկ կառավարություններին` չթաքնվել երկիմաստ հորդորների թիկունքում, չկառչել իր դարն ապրած բռնապետության կեղծ կայունությունից, այլ ընդառաջ գնալ երիտասարդ և առաջադեմ պայքարին՝ ղեկավարվելով միմիայն համամարդկային ունիվերսալ արժեքներով և ոչ թե գեոպոլիտիկ կեղծ իմաստությամբ: Համոզված ենք, որ նման վճռականության և իդեալիզմի դրսրևորման դեպքում կշահի ողջ աշխարհը: Հնարավոր չէ արհեստական պատնեշներով կանգնեցնել պատմական ժամանակի հոսքը: Եթե այսօր կառչենք դրանցից, և թեկուզ ժամանակավոր կանգնեցնենք առաջընթացը, ապա վաղը կստանանք ավելի մեծ և ավելի անկանխատեսելի պայթյուն:

Կրկին ողջունուեմ ենք մեր եգիպտացի բարեկամներին՝ վստահ լինելով, որ նրանք երբեք չեն նահանջի և չեն հրաժարվի իրենց սկզբունքներից և իրենց պայքարից: Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ:

ՀԱԿ երիտասարդական հանձնախումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում