Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Կոալիցիա չմտնելու համար ԲՀԿ-ն բավականին ազդեցիկ արտաքին մեսիջ է ստացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

– ԲՀԿ-ն երեկ հայտարարեց, որ հինգերորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի, Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ի այս որոշումը, այն էլ այն պարագայում, որ այդ հայտարարությունից ժամեր առաջ խոսվում էր այն մասին, որ մայիսի 24-ի ՀՀԿ գործադիրի նիստում քննարկվելու է նոր կոալիցիոն հուշագիրը, արդեն նախարարական պորտֆելների մասին էին խոսում:

– «Բարգավաճ Հայաստանը» մինչև վերջ էլ չէր ասել կոալիցիա կկազմեն, թե ոչ, իսկ այդ լուրերը հիմնականում գալիս էին որոշակի կենտրոններից, որոնց նպատակն էր ԲՀԿ վրա հոգեբանական ճնշում գործադրելը: Հստակ է, որ ցանկացած քաղաքական որոշումից քաղաքական ուժը ինչ-որ բան շահում է, բայց նաև ինչ-որ բանով թուլանում է: Երբ ԲՀԿ-ն կոալիցիա չի ձևավորում նշանակում է հինգերորդ գումարման ԱԺ-ում լինելու է ընդդիմադիր ուժ, ինչն էլ նշանակում է, որ կկորցնի իր վարչական ռեսուրսը՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ և կկորցնի մի փոքր ընտրազանգված, որն այն ընտրազանգվածն է, որը միշտ քվեարկում է իշխանության օգտին: Իսկ շահում է հետևյալը՝ որպես ազդեցիկ ուժ մնում է քաղաքական դաշտում, իր վարկանիշը պահպանում է, որովհետև փաստորեն չի մտնում քաղաքական առևտրի մեջ հանուն մի քանի պորտֆելի, բայց սա դեռ քիչ է. եթե ԲՀԿ-ն հետագայում էլ է ուզում խոստումնալից ապագա ունենալ, ապա պետք է երեք լրջագույն քայլ կատարի՝ քաղաքական ընդգծված կերպար հաղորդի կուսակցությանը, որոշակի կառուցվածքային և կազմակերպչական խնդիրներ պետք է լուծի, պատրաստվի առաջիկա ՏԻՄ ընտրություններին և վերջապես պետք է փորձի միջազգային իր համագործակցության մակարդակը բարձրացնել: Եթե այս երեք խնդիրները ԲՀԿ-ն չլուծեց, ապա կոալիցիայի մեջ չմտնելը նրա համար ժամանակավոր նշանակություն կունենա, և հետագայում ԲՀԿ-ն կտուժի:

– Պարոն Բադալյան, բազմիցս են հնչել կարծիքներ, որ ԲՀԿ-ն փողի ուժի շուրջ ստեղծված կուսակցություն է, և հենց չլինեն այդ փողն ու վարչական ռեսուրսները, ապա այն շատ արագ կփլուզվի: Չե՞ք կիսում այդ կարծիքը, ըստ Ձեզ` ԲՀԿ-ական նախարարները կորցնելով իրենց պաշտոնները, չե՞ն դժգոհի կամ հեռանա կուսակցությունից:

– Փլուզվելը կապված չէ նախարարական պորտֆելների հետ: ՕԵԿ-ն օրինակ ունի նախարարական պորտֆելներ, բայց ՕԵԿ-ը` որպես քաղաքական ուժ, գոյություն չունի: Կուսակցությունը փլուզվում է այն ժամանակ, երբ հասարակությանը այն դադարում է ներկայանալ որպես քաղաքական ուժ: Իհարկե, կառուցվածքային տեսանկյունից հնարավոր է, որ ԲՀԿ-ական նախարարներ, մարզպետներ, որոնք իրենց պաշտոնը կգերադասեն կուսակցության անդամությունից, դուրս գան ԲՀԿ-ից, բայց այդ մարդիկ ԲՀԿ-ի ուժը չեն, նրանք ուղղակի ԲՀԿ-ի մեջ են այնքանով, որքանով ԲՀԿ-ն իշխանության մեջ էր: Այո՛, հնարավոր է ժամանակավորապես ԲՀԿ-ն թուլանա, բայց եթե վերոնշյալ երեք քայլերն այս ընթացքում չկատարի, ապա է՛լ ավելի կթուլանա, բայց եթե աշխատի այդ քայլերն իրականացնելու ուղղությամբ, ապա հետագայում մեծ հնարավորություն կունենա՝ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չմտնելով իր հետագայի դասը պահպանեց:

– Իսկ «հետագայի դասն», ըստ Ձեզ, վերաբերում է նախագահակա՞ն ընտրություններին, քանզի շատ էին կարծիքներն այն մասին, որ եթե ԲՀԿ-ն որոշի չմտնել կոալիցիա, ապա դա կնշանակի, որ 2013-ին հանդես է գալու սեփական թեկնածուով:

– Դա չեմ կարող ասել, որովհետև Հայաստանում իշխանության ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն դրսի ուժերը: Եթե ԲՀԿ-ն լիներ ՀՀԿ հետ կոալիցիայում, ապա բնական է, որ 2013-ին պաշտպանելու էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն այս պարագայում եթե ԲՀԿ-ն ցանկանա մասնակցել ընտրություններին, ապա դա խնդիր է առաջացնելու ՀՀԿ համար, որովհետև ուժը, որը ընտրություններում վերցրել է 30 տոկոս, իհարկե հասկանալի է, որ ընտրություններ որպես այդպիսին չեն եղել, բայց ամեն դեպքում 30 տոկոսից հետո նախագահական ընտրություններում եթե անգամ ԲՀԿ-ի թեկնածուն բավականին կշիռ ունենա, ապա դեռ դժվար է ասել, թե արտաքին ուժերը ում թեկնածուին նախագահ կճանաչեն, իսկ կոալիցիայի դեպքում կոալիցիոն թեկնածուն արտաքին խնդիր չէր ունենա:

– Պարոն Բադալյան, Դուք վերջերս ասել էիք, որ եթե ԲՀԿ-ն չմտնի կոալիցիա, ապա դա կնշանակի, որ նա աջակցություն է ստացել Ռուսաստանից կամ Արևմուտքից: ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մտնում կոալիցիա, հիմա ի՞նչ` նա ստացե՞լ է այդ աջակցությունը և արդյոք, ըստ Ձեզ, ճի՞շտ են այն մեկնաբանությունները, թե այս օրերին Մոսկվայում գտնվող Քոչարյանը հենց կոալիցիայի խնդիրներն է ցանկանում այնտեղ կարգավորել, ու նա է ապահովել ԲՀԿ-ին այդ աջակցությունը:

– Քոչարյանի վերաբերյալ ես որևէ բան չեմ կարող ասել, նրա գրասենյակի աշխատողը, թերևս, կկարողանա ասել, թե նա Մոսկվայում ում է հանդիպել: Բայց ես կարող եմ ենթադրել, որ ԲՀԿ-ն բավականին ազդեցիկ արտաքին մեսիջ ստացել է, որով էլ կարողացավ շատ կոշտ ձևով դուրս գալ ՀՀԿ դեմ, իսկ թե ով է ապահովել այդ աջակցությունը` չեմ կարող ասել:

– Իսկ չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն հետագայում կմտնի կոալիցիա, ասենք` նախագահական ընտրություններից հետո, որովհետև նման փորձ Հայաստանում մենք ունենք:

– Քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ թե զգացմունքներով, այլ սառը հաշվարկներով, ո՞րն է իմաստը, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ մտնի նախագահականից հետո:

– Դե հնարավոր է նախագահականից հետո համոզվի, որ ընդդիմադիր կեցվածքը չի արդարացնում իրեն և համաձայնի կոալիցիայի:

– ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր կեցվածքով հանդես չի եկել, ԲՀԿ-ն ՀՀԿ-ին քննադատողի կեցվածքով է հանդես եկել, իսկ ընդդիմությունն ընդամենը կարգավիճակ է պետական կառավարման համակարգում և բնականաբար չմտնելով կոալիցիա ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն: ԲՀԿ-ն եթե այժմ չի մտել կոալիցիա, ապա նա ուրիշ խնդիրներ ունի և պետք է լուծի իմ վերը թվարկած խնդիրները, որն էլ նրան հնարավորություն կտա առաջիկա ընտրություններում հաջողության հասնել՝ ի վերջո 2012 և 2013-ի ընտրությունները վերջինը չեն:

– Կոալիցիային դեմ այս ընթացքում բացահայտորեն խոսում էին Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը: Օսկանյանի կապը Ռոբերտ Քոչարյանի հետ ակնհայտ է, այս պարագայում Ձեր կարծիքով ԲՀԿ որոշման մեջ Քոչարյանի միջամտությունն ինչքանո՞վ կա և արդյոք այսկերպ Քոչարյանը 2013-ի իր վերադարձի համար հարթա՞կ ստեղծեց ի դեմս ԲՀԿ-ի:

– Իհարկե, շատ է խոսվում, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանին է ներկայացնում, բայց ճիշտն ասած, զարմանալի է, թե ինչու նույնը չեն ասում Սերժ Սարգսյանի համար, որը Ռոբերտ Քոչարյանի հետ ավելի սերտ հարաբերություններ է ունեցել անգամ այն ժամանակ, երբ Օսկանյանը Հայաստանում էլ չէր, կամ Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և շատ այլ քաղաքական գործիչների համար: Այդ պատճառով Օսկանյանին Քոչարյանի հետ կապելը ճիշտ չեմ համարում՝ եթե կապում են, ուրեմն պետք է բոլորին կապեն: Ինչ վերաբերում է 2013-ի նախագահական ընտրություններում Քոչարյանի թեկնածության առաջադրմանը, ապա պետք է ասեմ, որ թեև նախագահական ընտրություններին մասնակցում է ՀՀ բնակչությունը, բայց հատկապես այդ ընտրությունների վրա շատ մեծ ազդեցություն են թողնում արտաքին գործոնները, ու հարց է արդյոք արտաքին քաղաքական կենտրոնները կհամաձայնե՞ն, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա ՀՀ նախագահ. խիստ կասկածում եմ, եթե չասեմ, որ գրեթե չեն համաձայնելու:

– ԲՀԿ-ն նախընտրական փուլում միասնական շտաբի շրջանակներում բավականին ակտիվ համագործակցում էր ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ, ըստ Ձեզ` խորհրդարանում այդ համագործակցությունը կշարունակվի՞, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմում:

– Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում իր ներքին և արտաքին քաղաքականության մարտավարությունը: Բնականաբար, եթե ՀՀԿ-ն և իր չակերտավոր Արուսը՝ ՕԵԿ-ը, օրենքներ բերեն խորհրդարան և այն օրենքները, որոնք չեն բխի միաժամանակ վերոնշյալ երեք ուժերի շահերից էլ, ապա նրանք բոլորն էլ դեմ կքվեարկեն, բայց կարող է լինել նաև այնպես, որ մի օրենք բխի ԲՀԿ-ի շահից, բայց չբխի ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի շահերից: Նրանք կարող են և՛ համագործակցել ինչ-որ հարցերի շուրջ, կարող են նաև չհամագործակցել՝ դա բխելու է այդ ուժերի շահերից, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է պատասխանատու իր ընտրողների առաջ իր իրականացրած քաղաքականության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում