Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամվել Նիկոյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` պարոն Նիկոյանը նշեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում, ղեկավարելով խորհրդարանական վեհաժողովը, հնարավորություն է ունեցել ավելի խորը և մանրամասն ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերն ամրապնդելու հնարավորություններին:

ԱԺ նախագահի գնահատմամբ` Վեհաժողովի անդամ երկրներին միավորում են ընդհանուր շատ արժեքներ և նպատակներ, այդ թվում` սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը և ինտեգրման գործընթացներին` հանդիսանալով ՍԾՏՀ-ի և նրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը:

Պարոն Նիկոյանը նկատեց, որ ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն և արդիականություն են ձեռք բերում: Նպատակն է աջակցել և զարգացնել այդ գործընթացները: Որպես միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային կազմակերպություններից մեկը` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակը` դառնալով տարածաշրջանում քաղաքական և տնտեսական կայունության կարևոր գործոն:

Կազմակերպության օրենսդրական գործունեությունը, ուղղված Սևծովյան տարածաշրջանում տնտեսական և առևտրային համագործակցությանը, պետք է նպաստի ոչ միայն անդամ երկրների ներքին խնդիրների լուծմանը, այլ նաև ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռնման հաստատմանը: Հենց այս գիտակցությամբ էլ աշխատանքներ են տարվում տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության և առևտրի հետագա ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում կմնա տնտեսական համագործակցությունը:

Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահության այս վեց ամիսների ընթացքում երեք մասնագիտացված հանձնաժողովներն ակտիվ աշխատանք են կատարել, քննարկել և ի գիտություն են ընդունել տնտեսական, սոցիալական և իրավական ոլորտներին վերաբերող մի շարք կարևոր զեկույցներ: Վեհաժողովի անդամները, ինչպես նաև միջազգային քարտուղարության աշխատակիցները մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատանքներում պատշաճ կերպով են ներկայացրել կառույցը:

Նա կարևորեց կանոնակարգային հարցերով աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը, որն արդեն շուրջ մեկ տարի է` քննարկում է Վեհաժողովի կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցերը:

ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հնարավորություն կունենան ծանոթանալու նաև պատմական հնամենի արժեքներ ունեցող և այսօր էլ արժեքներ ստեղծող մեր երկրին ու ժողովրդին:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը հայտարարեց բացված:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ուղերձում մասնավորապես ասվում էր, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների` հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը և վերջինիս խորհրդարանական ձևաչափի հետագա զարգացմանը` որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Դրա վառ ապացույցն է նաև այն, որ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց այս նիստը հյուրընկալել անգամ գործող խորհրդարանի վերջին աշխատանքային օրերին` չկապելով ՍԾՏՀ ԽՎ բնականոն գործունեությունը ներպետական քաղաքական օրացույցի հետ:

ՀՀ նախագահի գնահատմամբ` այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հատկապես մեծ է նրա դերը ժողովրդավարական սկզբունքների արմատավորման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հարցերում: Միջխորհրդարանական երկխոսության հաստատումը էական նշանակություն ունի նման արժեքների տարածման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Այդ ամենն իր հերթին օգնում է լիարժեք տարածաշրջանային համագործակցության հաստատման շնորհիվ հասնել տևական խաղաղության ու կայունության արմատավորմանը:

«Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ և փոխզիջումային ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար»,- ասվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ըստ ՀՀ նախագահի` այս համատեքստում ևս կարևորվում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը: Նա վստահություն է հայտնում, որ բոլորին համախմբում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ և ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:

ՀՀ նախագահը նկատում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի երևանյան 39-րդ լիագումար նիստի ընդհանուր քննարկումները նվիրված են ամենաարդիական թեմաներին` կայուն տնտեսական զարգացմանը, էկոլոգիային, բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը, մասնավոր բիզնեսին պետական աջակցության ապահովմանը: Նա համոզմունք է հայտնում, որ, հաշվի առնելով պառլամենտարիզմին բնորոշ փոխզիջումային մոտեցումները, նրանք կարող են զգալի դերակատարում ունենալ նշված խնդիրների նկատմամբ ընդհանուր` միևնույն ժամանակ բոլոր անդամ պետությունների շահերը հարգող որոշումներ կայացնելու գործընթացում:

Վերջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթում ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստի աշխատանքներին:

ՍԾՏՀ ԽՎ աշնանային` 40-րդ նիստը կկայանա այս տարվա նոյեմբերի 21-22-ին Բաքվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում