Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Որոշ դասախոսներ պատրաստ չէին այս ամենին, իրենք երազում էին վերադառնալ իրենց համար ճանաչելի «նավահանգիստ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանը:

– Նվարդ, երեկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հինգ դասախոսներ հրաժարականի դիմում ներկայացրին, այդ թվում` և Դուք: Կարծում եք` խնդրին, անօրինականությանը նման կերպ լուծում կտա՞ք:

– Իսկապես, հինգն էլ դասախոսում են ԵՊԼՀ-ում և դասախոսի պարտականությունից հրաժարվելու որոշում չեն կայացրել, փոխարենը, անհնարին համարելով անօրինականության հետ համագործակցելու տարբերակը, հրաժարվել են վարչական պաշտոններից: Ստորև նշեմ անձանց և իրենց զբաղեցրած վարչական պաշտոնները` Դավիթ Հովհաննիսյան, ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական, գիտխորհրդի անդամ, Գոհար Ավետիսյան, ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ, գիտխորհրդի անդամ, Նունե Դիլանյան, ԵՊԼՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի գիտության գծով տեղակալ` գիտական մասի ղեկավար, գիտխորհրդի անդամ, Լիանա Պետրոսյան, ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար, գիտխորհրդի անդամ, Նվարդ Մանասյան, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, գիտխորհրդի անդամ: Վարչական պաշտոնից հրաժարվելը չի նշանակում պայքարից հրաժարվել, հակառակը, այն ազատում է կաշկանդող գործակցությունից և թույլ տալիս պայքարել համալսարանական ինքնավարության համար:

– Նվարդ, սակայն դասախոսները կարծես թե ուսանողներից հարմարվող դուրս եկան, մինչ ուսանողները պայքարում էին, դասախոսական կազմը գրեթե լուռ էր: Ինչո՞վ է սա պայմանավորվում:

– Համալսարանականությունը նոր ձևաչափում կայացման ընթացքում էր, կար ժառանգություն և նոր սերունդ, որը դեռևս իր գիտական արդյունքը չէր հանրայնացրել ու արժևորման նոր պիտի արժանանար: Բարեփոխումներին հատուկ առկա էին ներքին լարումներ, որոնք բնական են, երբ համակարգը մեկ գոյաձևից անցում է կատարում մեկ այլ կազմակերպական կառուցվածքի ու արժեքային համակարգի: Սա ահռելի մարդկային ներուժ ու ամենօրյա աշխատանք է պահանջում ու հավանաբար որոշ դասախոսներ պատրաստ չէին այս ամենին, իրենք երազում էին վերադառնալ իրենց համար ճանաչելի «նավահանգիստ», չգիտակցելով, որ այդտեղ ապագա չկա ու գիտական գործունեության արագացված միջազգայնացման պայմաններում ապրունակ են մրցունակները: Մեր համալսարանը այդ անցման մեջ էր, սակայն այդ ներքին լարումները որոշ պաշտոնյաներ օգտագործեցին ոչնչացնելու համար համալսարանական ինքնավարությունը և երկրի հեռանկարը` ունենալ մրցունակ ապագա: Այս ամենի ճարտարապետները խախտեցին մեր Սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները և բուհական ինքնավարությունը պաշտպանելու ու աջակցելու փոխարեն, ջախջախեցին այն: Այս ավերածության համար բարոյական, ու ոչ միայն, պատասխանատվությունը քաղաքական տեսլական ունեցողներինն է:

– Նվարդ, այնուամենայնիվ, հարցն ի՞նչ լուծում կարող է ստանալ, ինչպե՞ս պետք է սահմանադրական կարգը հաստատվի, ի՞նչ ճանապարհներ եք տեսնում այս ուղղությամբ, երբ Սահմանադրությունն ամեն վայրկյան շարունակում է ոտնահարվել:

– Նախևառաջ, այդ ամենի ձևակերպումը ու խախտվածության մասին քննարկումները պիտի ամբողջանան, ինչպես նաև դրան զուգահեռ պիտի գոյանա պետության ապագայի վերաբերյալ պատկերացումներ ունեցող մարդկանց քննարկում ու լուրջ բանավեճ, ինչն էլ նշանակում է, որ այս ամենի կրողները պիտի երևան գան: Սա արժեքային վերաիմաստավորում է, որն ունի որոշակի կացութաձև: Հարմարվողականությունը այլևս որևէ հիմք չունի, այն բոլոր արգումենտները, թե կարելի է որևէ բան ներսից փոխել` վերջին ընտրություններից հետո ապացուցեցին իրենց սնանկությունը: Պետք է պայքարել տեղեկատվական մեկ այլ որակի հարթակում, որտեղ գաղջ մտքերը արագ կմարեն ու դուրս կնետվեն օրակարգից, դրանց կրողների հետ միասին: Պաշտոնյան կզբաղվի ՀՀ Սահմանադրության դրույթների իրականացմամբ, հոգևորականը կմեկնաբանի աստվածաշնչյան տեքստերը, իսկ ես էլ շատ դասախոսների հետ միասին դաս կտամ ու հուսամ կզբաղվեմ գիտությամբ:

– Նվարդ, մամուլում շարունակվում են խոսակցությունները, որ Արմեն Աշոտյանին ԿԳ նախարարի պաշտոնում գուցե փոխարինելու գան կանայք՝ Նաիրա Զոհրաբյանի անունն է շրջանառվում այդ պաշտոնում: Հնարավո՞ր է փոփոխություն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հարցով, և առհասարակ կարո՞ղ են որակական փոփոխություններ լինել. նկատի  ունեմ այն, որ դուք բազմիցս դժգոհել եք մեր կրթական գործունեությունից:

– Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ով կգա, բայց Բրյուսովի շուրջ զարգացած դեպքերը երկրում նախադեպ ստեղծեցին և նաև երևան հանեցին մեր օրենսդրության բացերը: Սա արդեն համակարգային խնդիր է և վեր անհատներից: Համալսարանները բարեփոխումների նոր փուլի նախաշեմին են, երբ պիտի խոսվի ինքնավարության ու հաշվետվունակության նոր մեխանիզմների մասին, սակայն կասկածում եմ, որ այս վարչակարգը պատրաստ է նման քննարկմանն ու վերաիմաստավորմանը, որովհետև մտավախություն ունեմ, որ բուհերում առկա մարդկային ներուժը, օրինակ, ընտրական նպատակներով կառավարելու լծակներից դժվար թե հրաժարվեն: Իսկ այն ամենը, ինչի մասին խոսում ենք, ենթադրում է ազատություն: Ես ուզում եմ Համալսարանական ազատությունների խարտիայից մեջբերում անել: Խնդրեմ ամրագրված սկզբունքներից մեկը բառացի. «Համալսարանը հասարակության սրտում աշխարհագրորեն և պատմական տարբեր ժառանգությամբ ձևավորված ինքնավար հաստատություն է, որը ստեղծում, ուսումնասիրում, գնահատում և մշակույթ է փոխանցում գիտահետազոտական աշխատանքների և ուսուցման միջոցով: Հասարակության կարիքների բավարարման համար գիտահետազոտական աշխատանքները և ուսուցումը պետք է անկախ լինեն քաղաքական և տնտեսական իշխանությունից»: Համալսարանը պետք է անկախ լինի քաղաքական և տնտեսական իշխանությունից, մեր օրենսդրությունն այսօր այդ հնարավորությունը չի տալիս, և մեր բուհի շուրջ ծավալված դեպքերն այս ամենի փայլուն ապացույցն էին: Եթե նոր նախարարը պատրաստ լինի այս ամենը քննարկել և վերարժևորել, ես հաճելիորեն կզարմանամ:

– Այսինքն՝ խնդիրը ոչ թե անձի, այլ պատրաստվածությա՞ն մեջ եք տեսնում:

– Այո՛, ի դեպ համակարգային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում