Այսօր առավոտյան մահացել է գյումրեցի խոշոր գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտին Սուքիասյանը: Շրջանառվող լուրերի համաձայն` Մարտին Սուքիասյանը հիվանդացել է Եգիպտոսում, որտեղից վերադառնալուց 11 օր հետո էլ մահացել է:
Սկսած 1998թ.-ից Մարտին Սուքիասյանը 3 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր: 2005թ. վերադարձել է Գյումրի` առաջադրել իր թեքնածությունը քաղաքապետի ընտրություններում: