«Առաջին լրատվականի» տեղեկություններով, արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից վերջերս ազատված Գևորգ Մալխասյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական:
Ի դեպ, «Հետք» կայքի տեղեկություններով էլ, ՀՀ վարչապետի մեկ այլ խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը, ով կասկածվում է մանկապղծության մեջ, այլևս խորհրդական չէ: ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը «Հետքին» տեղեկացրել է, որ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից այլևս Տիգրան Սարգսյանի խորհրդականը չէ: