Սյունիքի մարզում ձյան տեղումները շարունակվում են։
Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի՝ Սյունիքի մարզի տարածքով անցնող հատվածը, երթևեկելի է։
Կան հատվածներ, որոնք դժվարանցանելի են։
Գորիսում երկուշաբթի առավոտյան տեղումները դադարել են, ճանապարհը մաքրվել է ձյունից, բայց մերկասառույց է։
Մեղրու լեռնանցքում 4 օր է՝ տեղումները չեն դադարում։ Այստեղ ձյան շերտի հաստությունը 40 սմ է։
Քամին ու մառախուղը էլ ավելի են դժվարացնում երթևեկը։ Մեղրու ճանշին ընկերությունը շուրջօրյա հերթապահություն է սահմանել։
Մեղրու հատվածում առավտոյան մոտ կես ժամ ճանապարհը փակ է եղել։ Այս պահին ճանապարհը բաց է։










































