Saturday, 06 06 2026
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

Իտալիայի առաջնություն. Պացցինիի խելահեղ դեբյուտը

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատարները միավորներ չկորցրին: «Միլան»-ը հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ հաղթահարեց «Կատանիա»-ի արգելքը. հանդիպման 54-րդ րոպեին «Միլան»-ի նորեկ Մարկ վան Բոմելը ոչ այնքան կոպիտ խաղի համար ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Բոմելի հեռացումից զայրացած միլանցիներն այդ պահից ի վեր սկսեցին բոլորովին այլ ֆուտբոլ ցուցադրել: 58-րդ րոպեին Ռոբինյոն բացեց խաղի հաշիվը: 85-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկեց այն, իսկ սիցիլիացիներն այդպես էլ չկարողացան գոնե մեկ վտանգավոր գրոհ կազմակերպել Աբիատիի դարպասի մոտ:

Շաբաթ օրվա մյուս խաղում երրորդ տեղում ընթացող «Լացիո»-ն սեփական հարկի տակ Կոզակի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հեշտ հաղթանակ տարավ «Ֆիորենտինա»-ի նկատմամբ:

Կիրակնօրյա հանդիպումներից առանձնակի ուշադրության է արժանի «Ինտեր»-ի և «Պալերմո»-ի դիմակայությունը: Վաղուց նման հետաքրքիր ու իրադարձություններով հարուստ հանդիպում չէր եղել Իտալիայի առաջնությունում: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Ֆաբրիցիո Միկոլին առաջ մղեց «Պալերմո»-ին, ինչից հետո հյուրերն անցան խուլ պաշտպանության, իսկ «Ինտեր»-ը բնականաբար մեծ ուժերով նետվեց առաջ: 30 րոպե Սեզարի դեմքը չտեսնելուց հետո Դելիո Ռոսսիի սաները լավ հակագրոհելու հնարավորություն ստացան և դարպասի ուղղությամբ նրանց կատարած երկրորդ հարվածը նույնպես ավարտվեց գոլով: Մինչև ընդմիջումը հյուրերը կարող էին հաշիվն անպարկեշտ դարձնել, բայց Սեզարի հետ մեն մենակ մնացած Միկոլիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Ընդմիջումից հետո Լեոնարդոն խաղադաշտ մտցրեց երկու նորեկներին` Ջանպաուլո Պացցինիին` Կոուտինյոյի փոխարեն և Հուսսեին Հարժային, որը փոխարինեց Դավիդ Սանտոնին: Ամբողջ երկրորդ խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով: Մի քանի անգամ սիցիլիացիներին փրկեց դարպասապահ Սալվատորե Սիրիգուն, բայց 57-րդ րոպեին նա էլ անզոր գտնվեց Պացցինիի հարվածի դեմ: 63-րդ րոպեին «Պալերմո»-ին կրկին հնարավորություն ընձեռվեց երկու գնդակի տարբերությունը վերականգնելու, բայց Սեզարը ետ մղեց Պաստորեի իրացրած 11 մետրանոց հարվածը: 74-րդ րոպեին նույն Պացցինին գլխի հարվածով եզրափակեց Մայկոնի փոխանցումը: Մեկ րոպե անց Ջանպաուլոն իր թիմի համար 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց: Էտոոն հանդիպման հերոսին թույլ չտվեց դառնալ հեթտրիկի հեղինակ, բայց ինքը դիպուկ հարվածեց նշակետից` 3:2: Այդուհետ վտանգավոր պահերի տեսահոլովակ հիշեցնող խաղը հանգստացավ. միլանցիները սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանությանը, իսկ «Պալերմո»-ն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ կատարվածից հետո:

Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Նապոլի»-ն 4:0 հաշվով ջախջախեց «Սամպդորիա»-ին: Էդիսոն Կավանին դարձավ հեթտրիկի հեղինակ և ռմբարկուների պայքարում շրջանցեց «Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո Դի Նատալեին:

«Յուվենտուս»-ը շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: «Ուդինեզե»-ի հետ խաղում թուրինցիներն առաջինը հաջողության հասան, բայց այնուհետև երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասն ու այս մրցաշրջանում կրեցին իրենց 5-րդ պարտությունը: Այս հաղթանակից հետո «Ուդինեզե»-ն մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Յուվենտուս»-ին և բարձրացավ 6-րդ հորիզոնական:

22-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Բրեշիա»-«Կևո»` 0:3, «Կալյարի»-«Բարի»` 2:1, «Ջենոա»-«Պարմա»` 3:1, «Լեչե»-«Չեզենա»` 1:1։ «Բոլոնիա»-«Ռոմա» հանդիպումը հետաձգվել է առատ տեղացող ձյան պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում