Անգլիական «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել հոլանդական «Այաքս»-ի հետ Լուիս Սուարեսին ձեռք բերելու հարցում:
«Կարմիրներ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ուրուգվայի հավաքականի հարձակվողի համար իրենք կվճարեն 26 մլն. եվրո: Առաջիկա օրերին Սուարեսը Լիվերպուլում բուժզննման կենթարկվի:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Այաքս»-ում հանդես է գալիս 2007 թվականից: Մինչ այդ նա խաղացել է «Գրոնինգեն»-ում և «Նասիոնալ»-ում: